ԱՄՆ-ում արտադրողներին պարտավորեցրել են հոմեոպաթիկ դեղամիջոցների վրա նշել դրանց ոչ գիտական լինելը

ԱՄՆ-ում արտադրողներին պարտավորեցրել են հոմեոպաթիկ դեղամիջոցների վրա նշել դրանց ոչ գիտական լինելը

PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը, որը զբաղվում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ, պարտավորեցրել է հոմեոպաթիկ դեղամիջոցներ արտադրողներին ապացուցել իրենց արտադրանքի արդյունավետությունը, հայտնում է Meduza-ն:

Այն արտադրողները, որոնք կհրաժարվեն կատարել այդ պահանջը, պարտավոր կլինեն նշել դեղամիջոցի փաթեթավորման վրա, որ դրա արդյունավետության գիտական ապացույցներ չկան: Նրանք ստիպված կլինեն նաև զգուշացնել սպառողներին, որ դեղամիջոցը մշակվել է բացառապես 18-րդ դարի տեսությունների հիման վրա, որոնք չեն ընդունվում ժամանակակից բժշկական փորձագետների մեծամասնության կողմից:

Հոմեոպաթիան այլընտրանքային բուժման մեթոդ, որը հիմնված է «նմանը նմանով բուժելու» սկզբունքի վրա: Հիմնադիրը գերմանցի բժիշկ, քիմիկոս Սամուել Հանեմանն է: Նրա կողմնակիցներն առաջարկում են բուժել հիվանդին շատ նոսրացված այն պրեպարատներով, որոնք առողջ մարդու մոտ կարող են առաջացնել հիվանդի ախտանիշներին նման ախտանիշներ:

Գիտական հանրության որոշ մասը հոմեպաթիային վերաբերվում է որպես խարդախության` պատճառաբանելով գիտական հիմունքների բացակայությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նույնիսկ զգուշացում է արել այդ բուժման` վտանգավոր լինելու մասին

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---