Զեկույց. Հայաստանը աշխարհում ամենացածր հարկային բեռով 14-րդ երկիրն է

Զեկույց. Հայաստանը աշխարհում ամենացածր հարկային բեռով 14-րդ երկիրն է

PanARMENIAN.Net - PricewaterhouseCoopers ընկերությունը հրապարակել է 2017 թվականի համար Paying Taxes (Մուծելով հարկերը) զեկույցը և դրա հիման վրա կառուցվող վարկանիշային աղյուսակը:

Նրանք ներառում են միջին հարկային բեռի, հարկային վճարումների քանակի ու դրանց վրա ծախսվող ժամանակի ցուցանիշները:

Ըստ զեկույցի, միջին հարկային բեռը Հայաստանում կազմում է 18.4% նախորդ վարկանիշի 19.9% դիմաց: Հայաստանը ցուցանիշով աշխարհում 14-րդն է ու բարելավել է դիրքը 3 հորիզոնականով: Մեկ հորիզոնականով առաջ է Վրաստանը, որտեղ հարկային բեռը կազմում է 16.4%, անցած զեկույցի համեմատ փոփոխություններ չեն գրանցվել: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում է 39.8%:

Հարկային բեռի թեթևացմանը զուգահեռ, սակայն, Հայաստանում անփոփոխ է վճարներ կատարելու համար պահանջվող ժամանակը: Հայ գործարարը հարկային վարչարարության վրա տարեկան ծախսում է 313 ժամ, վրացի գործարարը՝ 270 ժամ (նախորդ վարկանիշի 362 ժամվա դիմաց): Հայաստանն այդ ցուցանիշով 189 երկրներից ընդամենը 153-րդն է: Աճել է կատարվող պարտադիր վճարումների թիվը՝ 14, նախորդ վարկանիշի 10-ի դիմաց: Հարևան Վրաստանում բիզնեսը տարեկան ընդամենը 5, Ադրբեջանում՝ 6 վճարում է կատարում:

Հարկերի մուծման բարդացումն ու դրա համար պահանջվող երկար ժամանակը բերել են ընդհանուր վարչարարութնան վարկանիշում Հայաստանի կտրուկ անկմանը՝ 88-րդ հորիզոնական նախորդ վարկանիշի 41-րդ հորիզոնականի դիմաց: Բոլոր ցուցանիշների հանրագումարով Վրաստանը գտնվում է վարկանիշի 22-րդ, Ադրբեջանը՝ 40-րդ հորիզոնականում:

Աշխարհում լավագույն հարկային վարչարարությամբ երկրներն են Քաթարն ու Արաբական Միացյալ Էմիրությունները՝ համապատասխանաբար 11.3% և 15.9% միջին հարկային բեռով, մուծումների համար ծախսվող տարեկան 41 ու 12 ժամով ու ընդամենը 4-ական մուծումով:

1849 թվականին հիմնադրված PricewaterhouseCoopers բրիտանական ընկերությունն աուդիտով և կոնսալտինգով զվաղվող աշխարհում խոշորագույն ընկերությունն է: 2015 թվականին ընկերության հասույթը կազմել է $35.4 մլրդ:

Կարդացեք նաև. ՀՀ հարկային տեսուչները 4 անգամ «ծույլ» են Վրաստանի կոլեգաներից

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---