Եգիպտոսում ավելի քան 7000-ամյա անհայտ քաղաք են պեղել24 նոյեմբերի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հնագետները Եգիպտոսում հին քաղաք են պեղել` ավելի քան 7000 տարեկան: Հին քաղաքում կան պահպանված շինություններ, հայտնաբերվել են մետաղից և քարից պատրաստված գործիքներ: Պեղումների վայրում հայտնաբերվել են կենցաղային և խոհանոցային իրեր, հսկայական դամբարաններ: Քաղաքը գտնվում է Նեղոսի ափին, Աբիդոսում գտնվող փարավոն Սեթի Առաջինի տաճարից ոչ հեռու: Աբիդոսը մայրաքաղաք է եղել Եգիպտական թագավորության վաղ շրջանում: Ըստ փորձագետների, հայտնաբերված 15 դամբարանները վկայում են հանգուցյալների բարձր սոցիալական կարգավիճակի մասին: Դրանցից մի քանիսը չափերով գերազանցում են նույնիսկ հարևանությամբ գտնվող փարավոնների դամբարանները: Համարվում է, որ քաղաքում ապրել են բարձրաստիճան պաշտոնյաներ և դամբարանների շինարարները: Ծաղկուն շրջանը դասվում է Հին Եգիպտոսի վաղ դարաշրջանին: Ըստ պատմաբանների, քաղաքը թվագրվում է 5316թ. մ.թ.ա: Փորձագետները հուսով են, որ հին քաղաքի պեղումը խթան կհանդիսանա Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտի վերականգնման համար, որն անկում է ապրում 2011-ից ի վեր, երբ տապալվեց Հոսնի Մուբարաքի իշխանությունը, որին հաջորդեց անկայունության ու ցնցումների շրջանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |