Թուրքիան «չափազանց անհանգստացած է» ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի աճող աջակցությամբ22 հունիսի 2007 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Թուրք պաշտոնատար անձինք, այդ թվում արտգործնախարար Աբդուլահ Գյուլը, 2007 թվականի փետրվարից այցելել են Վաշինգթոն` քարոզչություն անցկացնելով ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի դեմ: Այն ժամանակ եւ Գյուլը զգուշացրեց ԱՄՆ-ի վարչակազմին, որ Կոնգրեսի կողմից բանաձեւի հավանություն ստանալու դեպքում, ամերիկա-թուրքական հարաբերությունները կվատանան, գրում է Turkish Daily News-ը: Թերթի կարծիքով, Ներկայացուցիչների պալատի ղեկավարները դեռ հրաժարվել են բանաձեւի քվեարկումից Թուրքիայում համընդհանուր ընտրություններից առաջ, սակայն ամեն դեպքում քվերակությունը կարող է անցակցվել սեպտեմբերին: Թուրք լոբբիստները ձգտում են խոչընդոտել օրենսդիրներին փաստաթուղթը պաշտպանելու հարցում եւ համոզում են Ներկայացուցիչների պալատի անդամներին ետ կանչել իրենց ստորագրությունները, սակայն այդ ջանքերը դեռ ոչ մի արդյունք չունեն:«Նման բանաձեւ է ներկայացված նաեւ ԱՄՆ-ի Սենատում, որտեղ դրան աջակցություն են հայտնել 100-ից 31 սենատոր: Սակայն հայ լոբբիստների ջանքերը կենտրոնացած են Ներկայացուցիչների պալատում, որի խոսնակ Նենսի Փելոսին խոստացել է բանաձեւի ընդունումը: Սակայն ընտրություններում հաղթելուց հետո նա ավելի լուրջ դիրքորոշում բռնեց»,- գտնում են թուրք դիվանագետները: Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը պաշտպանում են 202 կոնգրեսական անհրաժեշտ 218-ից: Բանաձեւի հեղինակ, Կալիֆորնիայից կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով, 200 ձայնը կարեւոր նշաձող է եւ վկայում է, որ Կոնգրեսի անդամները վստահ են, որ ավելի քան մեկուկես միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց բարոյական պարտքն է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |