Օլանդը չի առաջադրվի նախագահության երկրորդ ժամկետի համար 2 դեկտեմբերի 2016 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի առաջադրվի նախագահության երկրորդ ժամկետի համար, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչ իր մանդատի ավարտը` 2017-ի մայիսը: Այդ մասին նա հայտնել է հայրենակիցներին ուղղված տեսաուղերձում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ես որոշեցի, որ թեկնածությունս չեմ առաջադրելու առաջիկա ընտրություններում»,-ասել է Օլանդը: «Ես հասկանում եմ, որ իմ թեկնածության առաջադրումը կարող է սպառնալիքի տակ դնել ձախակողմյան ուժերի միասնությունը Ֆրանսիայում: Ես չեմ ուզում, որ Ֆրանսիան արկածախնդրության ենթարկվի, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ»,-ասել է նա: Որպես իր պաշտոնավարման բարդ շրջանի գլխավոր սպառնալիք Օլանդը նշել է ահաբեկչությունը` հիշեցնելով Փարիզի և Նիսի ահաբեկչությունների մասին: Ըստ վերջին ամիսների հարցումների, Օլանդի վարկանիշը հասել է նվազագույն նիշի: Ֆրանսիացիների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, չի ցանկանում, որ Օլանդը կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2017-ի ապրիլի 23-ին, երկրորդը` մայիսի 7-ին: «Հանրապետականներ» կուսակցությունը ընտրություններում կներկայացնի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը վստահ հաղթանակ է տարել ներկուսակցական ընտրություններում: Նախագահի պաշտոնին է հավակնում նաև «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |