Բաքվում դատախազը պահանջում է ղարաբաղյան կողմն անցած զինվորին դատապարտել 14 տարվա ազատազրկման28 հունիսի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության համար մեղադրվող զինվորի քրեական գործի դատավարությունը: Հինգշաբթի օրը Ադրբեջանի ծանր հանցագործությունների գործերով ռազմական դատարանի Էլդանիզ Նուրիեւի գործով նիստում, որտեղ նախագահում էր դատավոր Մամեդբաղիր Զեյնալովը, պետմեղադրողը պահանջել է դատապարտել Նուրիեւին 14 տարվա ազատազրկման: Նիստն ավարտվեց փաստաբանի եւ մեղադրյալի պատասխան ելույթներով: Հունիսի 29-ին սպասվում է դատական որոշման հրապարակումը: Է.Նուրիեւը մեղադրվում է մարտական հերթապահության խախտման, դասալքության եւ պետական դավաճանության համար: Ըստ մեղադրանքի, «զինվորը, որը զորակոչվել է Ադրբեջանի Աղսու շրջանի զինկոմիսարիատի կողմից, դեկտեմբերի 31-ին ինքնակամ լքել է Ադրբեջանի Ֆիզուլու շրջանի N զորամասը, որտեղ ծառայում էր եւ գերեվարվել է հայերի կողմից: Ըստ մեղադրական ակտի, Նուրիեւը հակառակորդին է փոխանցել Ադրբեջանի ռազմական ոլորտում պետական գաղտնիք համարվող տվյալներ»: Իրականում ադրբեջանական բանակի շարքային Էլդանիզ Նուրիեւը, ծնված 1979 թվականին, անցել էր ղարաբաղյան կողմը 2006 թվականի դեկտեմբրի 31-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլու ուղղության վրա եւ ձերբակալվել ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից: Հետագայում նրան փոխանցել են ադրբեջանական կողմին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |