Ռուսաստանը ողջունում է հայ եւ ադրբեջանցի մտավորականության այցը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ում գոհունակությամբ ընդունեցին տեղեկությունները հունիսի 28-ին հայ եւ ադրբեջանցի հայտնի մտավորականների Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ Բաքու այցելությունների մասին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ: «Այդ միջոցառումը մենք դիտարկում ենք, որպես Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի դեսպանների նախաձեռնություն, որպես կարեւոր քայլ ղարաբաղյան հակամարտության կողմերի համար` վստահության ամրապնդման հիքմի վրա կարգավորման համար առավել նպաստավոր մթնոլորտ ստեղծելու համար: Հուսով ենք, որ սկսված երկխոսությունը կշարունակվի եւ կընդգրկի երկու երկրների առավել լայն հասարակական շրջանակներ»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---