Ապրիլյան պատերազմը` Yandex-ի 2016-ի գլխավոր հարցումների թվում

Ապրիլյան պատերազմը` Yandex-ի 2016-ի գլխավոր հարցումների թվում

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Yandex ինտերնետ հսկան ամփոփել է 2016-ի արդյունքները: Ընկերությունը ներկայացրել է, թե որ հարցումներն են առավել պահանջված եղել ՌԴ քաղաքացիների շրջանում:

«Պատահարներ» անվանակարգում ռուսաստանցի օգտատերերն ամենից շատ հետաքրքրվել են ապրիլյան մարտերով ղարաբաղյան հակամարտության գոտում և ինքնաթիռի կործանմամբ Դոնի Ռոստովում:

«Իրադարձություններ» բաժնում առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել ՌԴ և ԱՄՆ ընտրությունները, գրում է Politexpert.net-ը:

Հաճախակի հարցումների թվում են հայտնվել նաև «խոզագրիպն» ու Զիկա վիրուսը:

Մեծ հետաքրքրություն են առաջացրել ռուսաստանցիների թվում նաև սպորտային իրադարձությունները, նույնիսկ ավելի, քան հասարակական ու քաղաքական իրադարձությունները` Ռիոյի օլիմպիադան, Հոքեյի աշխարհի առաջնությունը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

Իսկ ամենապահանջված թեման ոչ քաղաքականությունն է եղել, ոչ էլ սպորտը, այլ սերիալները:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---