Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած տնտեսական հարաբերությունները դեռեւս զիջում են քաղաքականին 2 հուլիսի 2007 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ եղած տնտեսական հարաբերություններն ամենեւին նույն մակարդակին չեն ինչ քաղաքական հարաբերությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված իր հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսսովը: Նրա խոսքերով, հիմքեր կան հուսալու, որ մեր երկրների առեւտրատնտեսական կապերը կուժեղանան մոտակա տարիներին: «Դրա ապացույցն, ըստ իս, ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների Հայաստանում կատարած ներդրումներն են եւ տնտեսական գործակցությունները, որոնք հաստատվում են տարբեր ճյուղերում, ինչպիսիք ատոմային էներգիան, գազը, ջրամատակարարումը, մթերայինը: Ֆրանսիական փոքր եւ միջին ձեռնարկությունների Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը եւս հուսադրող ազդակ է: Բազմանում են մեր երկրների միջեւ փոխանակությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները: Նկատի ունեմ, մասնավորապես, այս տարվա մարտի 30-ին, Իսի լե Մուլինոյում կայացած բարձր տեխնոլոգիաներին նվիրված ֆորումը: Խոսքն այստեղ ապագայի ոլորտի մասին է, որը կարող է հետաքրքիր հեռանկարներ բացել Հայաստանի եւ նրա երիտասարդ տաղանդների առջեւ»,-ասել է Սմեսսովը: ![]() ![]() Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |