Վարդան Օսկանյան. Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններում ոչ մի նոր բան չկա 2 հուլիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններում Հայաստանի համար ոչ մի նոր բան չկա: Այդ մասին Պ.Սեգրենի հետ համատեղ մամլո ասուլիսում Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ալիեւի հայտարարությունները կարելի է որպես ինքնահաստատում բնութագրել: «Առնվազն, ես շատ եմ ցանկանում դրան հավատալ: Հայաստանը միշտ ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակից է եղել: Իլհամ Ալիեւը զենք է թափ տալիս ներքին սպառման համար, սակայն մոռանում է, որ գլոբալիզացիայի պայմաններում իր խոսքերը դառնում են ողջ աշխարհի սեփականությունը»,-ասել է Օսկանյանը: Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Բաքվում ասել է հետեւյալը.«Մենք մոտենում ենք Ղարաբաղի ազատագրմանը: Մենք ուժ ունենք մեր հողերը պաշտպանելու համար: Ադրբեջանի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ ստանում է աշխարհի աջակցությունը: Ղարաբաղի հողերը վաղ թե ուշ կազատագրվեն: Ռազմական տեսակետից Ադրբեջանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է: Ոչ ոք նոր պատերազմ, նոր շահիդներ չի ցանկանում: Սակայն Ադրբեջանը ցանկացած պահի պատրաստ է ցանկացած գործողության: Որքան շուտ դա հասկանա Հայաստանը եւ ազատի մեր հողերն, այնքան լավ»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի աշխատել ՀՀ հետ՝ պարզելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում «Անշուշտ, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է նա Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |