Բռնցքամարտիկ Ալոյանը զրկվել է Ռիո-2016-ի մեդալից. Նա մեղավոր է համարում բժշկին ու քաղաքական իրավիճակը10 դեկտեմբերի 2016 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, որը զրկվել է 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալից խթանիչ օգտագործելու պատճառով, կատարվածի համար մեղադրում է բժիշկներին ու քաղաքական իրավիճակը: «Դա հավաքականի բժշկի սխալն էր: Ես նրան ասում էի, որ թերապևտիկ բացառություն ձևակերպի, որպեսզի հայտարարագրի դեղամիջոցը: Այդ թուղթը ոչ ես պետք է ձևակերպեի, ոչ էլ մարզիչները: Այնուամենայնիվ ես պնդում էի, որ Ռուսաստանի հավաքականի բժիշկ Կլայգինը անի դա, բայց դա չարվեց: Ու հիմա այս մեծ խնդրի առջև ենք կանգնել»,-ասել է Ալոյանը, հայտնում է Lenta.ru-ն: Բռնցքամարտիկը նաև խոստովանել է, որ այսպիսի արդյունքը սպասելի էր` հաշվի առնելով քաղաքական իրավիճակն աշխարհում: «ԱՄՆ ու արևմտյան երկրների մարզիկները ցրվածության ախտանիշով են տառապում, նրանք չեն կարողանում կենտրոնանալ և նրանց հորմոններ ու սիրոպներ են նշանակում: Եվ ոսկին էլ հավելյալ: Իսկ ռուսաստանցիներին` ոչ, չի կարելի: Քթի ցողաշիթը ևս խթանիչ են համարում»,-ասել է Ալոյանը: Ալոյանը հայտնվել էր Fancy Bear հաքերային խմբի սեպտեմբերին հրապարակված ցուցակում: Նա չուներ թերապևտիկ բացառության ձևակերպում արգելված դեղամիջոցի ընդունման համար: Ալոյանը արծաթե մեդալ էր նվաճել 2016-ի Օլիմպիական խաղերում` եզրափակչում զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Շախոբիդին Զաիրովին մինչև 52 կգ քաշային կարգում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |