Բաքվի քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը 3 հուլիսի 2007 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները ամեն տարի ավելացնում են բանակի սպառազինմանն ուղղված ծախսերն ու բանակի լրացումը վարձկաններով, ոչ մի րոպես անգամ չդադարեցնելով հակահայկական քարոզչությունը պաշտոնական ԶԼՄ-ներում: Այդ մասին Երեւանում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կարդացած իր դասախոսության մեջ ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, Բաքվի նման քաղաքականությունը խոչընդոտում է միջազգային հանրության ջանքերին, ուղղված ղարաբաղյան խնդրի լուծմանը: «Ցավոք, անցած տարիների ընթացքում Իլհամ Ալիեւի կառավարությունը ոչ մի քայլ չարեց ԼՂՀ ժողովրդի աչքերում Ադրբեջանի դրական կերպարը ձեւավորելու համար, ինչը կարող է նպաստել վստահության մթնոլորտի հաստատմանը: Ներկայումս ԵԱՀԿ-ն պաշտոնական Բաքվի հակազդեցության պատճառով ի վիճակի չէ համապատասխանեցնել բանակցային գործընթացի ձեւաչափը ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերին, որտեղ ԼՂՀ-ն գրանված է որպես հակամարտության կողմ»,-ասել է ԼՂՀ նախագահը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |