Բելգիայի ոստիկանությունը զինված իսլամիստի է ձերբակալել20 դեկտեմբերի 2016 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի ոստիկանությունը զինված իսլամիստի է ձերբակալել Բրյուսելում: Այդ մասին հայտնել է դատախազությունը: «Բելգիայի 1982թ. քաղաքացու ձերբակալությունը Սքարաբեկ կոմունայում անցել է առանց միջադեպերի: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք և ծայրահեղական բովանդակության տեղեկատվական նյութեր»,-հայտնել է գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ակնկալվում է, որ ձերբակալվածին ապօրինի զենք պահելու և ահաբեկչական գործողությունների կոչերի համար մեղադրանք կառաջադրվի: Դատախազությունը նշել է, որ ձերբակալվածի տանը պայթուցիկ չի հայտնաբերվել: Բրյուսելի Սքարաբեկ կոմունան հայտնի է որպես Մերձավոր Արևելքից ու Թուրքիայից վերաբնակների թաղամաս: Ավելի վաղ Բելգիայի ոստիկանությունը 10 անչափահասի էր ձերբակալել ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հայտնեցին տեղական ԶԼՄ-ները, դեռահասները հրահանգներ էին ստացել համացանցով այն մասին, թե ինչպես ռումբ պատրաստել կամ ինչպես մարդ սպանել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |