Մահաբեր «Բոյարիշնիկի» գործով ՌԴ-ում ադրբեջանցիներ են ձերբակալվել

Մահաբեր «Բոյարիշնիկի» գործով ՌԴ-ում ադրբեջանցիներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՌԴ Իրկուտսկ քաղաքում «Բոյարիշնիկից» զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է 13 անձ, այդ թվում նաև ադրբեջանցիներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Իրկուտսկի Լենինի շրջանի դատարանի հաղորդագրության վրա հղումով:

Իրկուտսկում «Բոյարիշնիկ» օծանելիքի խտանյութից թունավորման հետևանքով 74 մարդ է մահացել: Հիվանդանոցներում դեռ 30 մարդ կա:

Ձերբակալվածներից 5-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնցից 3-ին թարգմանիչ է պետք դատին մասնակցելու համար:

Ձերբակալվածները հիմնականում անհատ ձեռներեցներ են և նրանց աշխատակիցները, որոնք վաճառել են մեթանոլի պարունակությամբ «Բոյարիշնիկը»: Սակայն, ըստ ձերբակալվածներից մեկի փաստաբանի, կան նաև կեղծված ալկոհոլի և «Բոյարիշնիկի» արտադրությանն առնչություն ունեցող անձինք:

Ջրասպիրտային «Բոյարիշնիկ» կեծղված լուծույթից զանգվածային թունավորումը սկսվել է Իրկուտսկում դեկտեմբերի 17-ին: Զանգվածային թունավորումներից հետո տեղի իշխանությունները քաղաքում արտակարգ ռեժիմ են սահմանել, «Բոյարիշնիկի» վաճառքն արգելվել է:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---