ԶԼՄ-ներ. Լիբիական ուղևորատար ինքնաթիռի զավթիչները պահանջ են ներկայացրել23 դեկտեմբերի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Afriqiyah ավիաընկերության լիբիական ինքնաթիռի զավթիչները հայտարարել են, որ պատկանում են «Ալ Ֆաթհ ալ Ջադիդ» խմբավորմանը: Մալթայում վայրէջք է կատարել լիբիական ավիաընկերության Afriqiyah Airways A320 ինքնաթիռը, որտեղ գտնվող ահաբեկիչները սպառնում են պայթեցնել ինքնաթիռը: Ինքնաթիռը ներքին ավիաչվերթ էր իրականացնում, ինքնաթիռում 118 մարդ կա` 111 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք պահանջում են ազատ արձակել բանտից Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Էլ Բիլյադի» վրա հղումով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ուղևորատար օդանավի զավթիչները, հավանաբար, Քադդաֆիի կողմնակիցներն են: Այժմ Մալթայի օդանավակայանում են տեղակայվել զինվորական ստորաբաժանումներ: Տեղական հեռուստատեսության էկրաններին երևում է, որ ինքնաթիռը կանգնած է թռիչքուղում, շուրջը ոչ մի շարժում չկա, օդանավի բոլոր դռները փակ են: Լիբիայի տրանսպորտի նախարար Միլյադ Մահաթուկը հայտնել է երկու զավթիչի հետ բանակցությունների մասին, պարզվում են նրանց պահանջները: Մալթայի ոստիկանությունը դեռ չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, որ ուղևորները լքել են ինքնաթիռը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |