Կիրստեն Գիլիբրանդը դարձել է 220-րդ կոնգրեսականը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը13 հուլիսի 2007 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Կիրստեն Գիլիբրանդը դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 220-րդ անդամը, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Գիլիբրանդը միացել է Նյու-Յորք նահանգի քսան կոնգրեսականներին, ովքեր արդեն սատարում են 106-րդ բանաձեւը: «Ես ուրախ եմ, որ իմ անունը եւս հայտնվեց 106-րդ բանաձեւը ընդունող կոնգրեսականների ցուցակում: Ճանաչելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ու սարսափը` ԱՄՆ-ն ցույց կտա իր պարտավորությունները աշխարհի այլ հատվածներում, օրինակ Սուդանում ցեղասպանությունների կանխման միջոցներ նախաձեռնելու հարցում»,- ընդգծել է Կիրստեն Գիլիբրանդը:Հիշեցնենք, որ 106-րդ բանաձեւը` Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ԱՄՆ-ի նախագահի պարտականության մասին` յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի իր ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու հարցով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել քվերակության համար կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարի 30-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |