Սև ծովում կործանված ինքնաթիռում 2 հայ է եղել. ՌԴ-ում դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր26 դեկտեմբերի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր՝ ռուսական ՏՈւ-154 օդանավի կործանման առիթով։ «Ավիավթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արտահայտելով իմ խորին վիշտը և ցավակցելով զոհերի հարազատներին ու մտերիմներին` դեկտեմբերի 26-ը հայտարարում եմ սգո օր Ռուսաստանի Դաշնությունում», - ասված ՌԴ նախագահի հրամանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող Ту-154 օդանավը, որը Սոչիից ուղևորվելիս է եղել դեպի Սիրիա, անհետացել էր ռադարների տեսադաշտից և ընկել Սև ծովը։ Օդանավը անհետացել է անմիջապես թռիչքից հետո։ Օդանավում եղել է 92 մարդ՝ 83-ը ուղևոր, որոնք հիմնականում ՌԴ ՊՆ աշխատակիցներ են եղել, ինչպես նաև արտիստներ, որոնք թռչել են Սիրիայի ավիաբազա՝ շնորհավորելու ՌԴ զինված ուժերի Ամանորը։ Բացի այդ, կործանված օդանավում եղել են նաև ինը ԶԼՄ ներկայացուցիչ։ НТВ հեռուստաալիքն ավելի վաղ հրապարակել է Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները, նրանց թվում` նաև հայկական ազգանունով երկու ուղևոր է եղել` Գեորգիյան Հովհաննես Պետրոսի և Վահանով. Ա. Ի.: Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ էր: Նախնական տվյալների համաձայն` ողջ մնացածներ կործանման վայրում չկան: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ զոհերի մարմինների ճանաչման գործընթացը տեղի կունենա Մոսկվայում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |