Ռիչարդ Հոգլանդը չի՞ նշանակվի ԱՄՆ-ի դեսպան Հայաստանում17 հուլիսի 2007 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ըստ գաղտնի, բայց հուսալի աղբյուրների, Ռիչարդ Հոգլանդը որպես դեսպան կմեկնի այլ երկիր: Ինչպես գրում է The California Courier-ը, այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը երկու անգամ մերժվեց Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից: Երկու անգամ էլ վետոյի իր իրավունքից օգտվեց Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Կարծես թե, վերջապես, ԱՄՆ նախագահի վարչակազմը եկավ այն եզրակացության, որ Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Հայաստանում դեսպանի պաշտոնում անհույս է: Շուրջ մեկ տարի սպասելուց հետո, դեսպան Հոգլանդն արժանի է դիվանագիտական առաքելություն կատարել ցանկացած այլ երկրում, սակայն ոչ Հայաստանում: Պետդեպարտամենտի ղեկավարության ոչ այնքան հմուտ գործողությունները չպետք է անորոշության մատնեն նրա դիվանագիտական կարյերան: Միայն ժամանակը ցույց կտա, թե Բուշի վարչակազմն ընկալեց արդյոք ինչպես հարկն է Ամերիկայի հայ համայնքի զգացմունքները: Հույս կա, որ այս դեպքում Պետդեպարտամենտի կրած դժվարությունների պատճառով, ԱՄՆ նախագահի վարչակազմը կխորհի ԱՄՆ հայ համայնքի հանդեպ իր անհարգալից վերաբերմունքի մասին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ»,-գրում է The California Courier-ը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի կողմից Ռ.Հոգլանդի հաստատումը 2006 թվականի սեպտեմբերի 7-ին արգելափակեց սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ արվեց նոր թեկնածու ընտրել Հայաստանում դեսպանի պաշտոնի համար: Հայաստանում Ռ.Հոգլանդին դեսպանի պաշտոնում նշանակման հանդեպ բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն փաստով, որ պատասխանելով 1915 թվականի իրադարձությունների մասին հարցին, դիվանագետը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը ետ կանչվեց 2006 թվականի հուլիսին` Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ճանաչելու պատճառով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |