Թուրքիայում ևս 6000 պետծառայող է ազատվել աշխատանքից

Թուրքիայում ևս 6000 պետծառայող է ազատվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայում նոր զանգվածային զտումների արդյունքում ևս 6000 պետծառայող է ազատվել աշխատանքից: Ազատվել են ոստիկանության սպաներ, արդարադատության և առողջապահության նախարարությունների պաշտոնյաներ, ինպես նաև գիտնականներ, գրում է Deutsche Welle-ն:

Համապատասխան հրամանն արձակվել է հունվարի 6-ին, հայտնում է Hürriyet-ը:

Իշխաող Արդարության և զարգացման կուսակցությունը, ինպես նաև ընդդիմադիր ծայրահեղ պահպանողական Ազգայնական շարժման կուսակցությունը հունվարի 3-ին հավանություն են տվել երկրում արտակարգ դրությունը երկարացնելու մասին առաջարկին: Գործող սահմանափակումներն ուժի մեջ էին մինչև հունվարի 19-ը:

Կառավարությունն օգտագործում է լիազորությունների ընդլայնումը, որն ընձեռում է այդ կարգադրությունը, իր հակառակորդներին հետապնդելու համար: Առնվազն 37.000 մարդ է կալանավորվել, ևս տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել են, սակայն հետո ազատ արձակվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---