ՖԻՖԱ-ն կարող է 2026-ից ավելացնել ԱԱ մասնակից թիմերի քանակը 9 հունվարի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հունվարի 10-ին կհայտարարի աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը 32-ից մինչև 48-ն ավելացնելու մասին: Դա նախատեսվում է անել 2026-ի մրցաշարից սկսած, գրում է Lenta.ru-ն Globo-ի վրա հղումով: Առաջիկա առաջնությունների անցկացման բանաձևը կհաստատվի մարտին, սակայն, ակնկալվում է, որ մրցաշարերի եզրափակիչ փուլում կլինի 3-ական թիմով 16 խումբ: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմը դուրս կգա փլեյ-օֆ: Եվրոպայից մրցաշարին կմասնակցի 16 հավաքական, Աֆրիկայից քվոտան կկազմի 9.5՝ (կանցկացվեն անցումային խաղեր), Ասիայինը՝ 8.5, Հարավային Ամերիկայինը՝ 6.5, Կենտրոնական Ամերիկայինը՝ 6.5, Օվկիանիայինը՝ 1 թիմ: Սեպտեմբերին ՖԻՖԱ ղեկավար Ջանի Ինֆանտինոն հայտարարեց այն մասին, որ հավանություն է տալիս ԱԱ մասնակից թիմերի քանակը 40-ի հասցնելու առաջարկին: 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում, իսկ 2022-ին՝ Քաթարում: 2026-ի առաջնության անցկացման վայրը դեռ հայտնի չէ: Մրցաշարն ընդունելու համար համատեղ անցկացման հայտ ներկայացրած երկրների 2 խումբ է մրցում. Հնդկաստանն ու Չինաստանը, ինչպես նաև Էկվադորը, Բոլիվիան, Պերուն և Պարագվայը: Աշխարհի առաջնությունն ուզում են հյուրընկալել նաև Կանադան և Նոր Զելանդիան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |