Պեսկով. Սիրիայի գծով Աստանայում բանակցությունների պաշտոնական ամսաթիվը դեռ հայտնի չէ12 հունվարի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցությունների անցկացման պաշտոնական ամսաթիվը դեռ հայտնի չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, հարկավոր է սպասել դրան»,-ասել է Պեսկովը լրագրողներին: Նա պարզաբանել է, որ ՌԴ-ն մասնակցելու է բանակցություններին փորձագիտական մակարդակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ համաձայնության է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հակամարտ կողմերի բանակցությունները նոր հարթակում` Աստանայում, անցկացնելու վերաբերյալ: Ըստ Պուտինի, այդ բանակցությունները կարող են համալրել ժնևյան բանակցություններին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին հավանություն է տվել այդ նախաձեռնությանը: Ակնկալվում է, որ Աստանայում հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին, իսկ Ժնևում` փետրվարի 8-ին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Աստանայի հանդիպմանը: «Անշուշտ մենք պատրաստ ենք և հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել խորհրդաժողովի…երբ հայտնի կդառնա անցկացման օրը: Մենք պատրաստ ենք բանակցել բոլոր հարցերի շուրջ»,-ասել է նախագահը:Ըստ նրա, բանակցություններ վարելու հարցում «ոչ մի սահմանափակում չկա»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |