Amazon-ը թույլ է տալիս ծախսված գումարի 0,5%-ը փոխանցել Հայաստանին18 հունվարի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Amazon համաշխարհային հսկայի ստեղծած AmazonSmile գործիքը հնարավորություն է տալիս ամեն անգամ ընկերության օնլայն խանութից գնումներ կատարելիս գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցել որևիցե բարեգործական կազմակերպության։ Համակարգում գրանցվածների թվում են նաև մոտ 120 հայկական կազմակերպություն Հայաստանից և սփյուռքից, հետևաբար, AmazonSmile-ի հաշիվում ընտրելով դրանցից որևիցե մեկը, օգտատերը կարող է անձամբ զբաղվել բարեգործությամբ եւ աջակցել հայրենիքին։ Փաստացի, AmazonSmile-ը չի ենթադրում որևիցե ավելորդ ծախս օգտատիրոջ համար։ Գրանցվելով հարթակում, նա կրկին օգտվում է ապրանքների նույն տեսականուց և զեղչերից, սակայն այս դեպքում Amazon-ը գնված ապրանքի գումարի 0,5%-ը փոխանցում է օգտատիրոջ ընտրած բարեգործական կազմակերպությանը։ Հայկական կազմակերպություններից ներկայացված են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Դեպի Հայք» կազմակերպությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և այլն։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհից համակարգում գրանցված է շուրջ 1 մլն կազմակերպություն։ Հարթակում գրանցվելու համար պետք է ընդամենը մուտք գործել smile.amazon.com կայքէջ համակարգչի կամ մոբայլ սարքի միջոցով՝ սեփական Amazon հաշվով, ինչից հետո օգտատերը կարող է փնտրել ու գտնել այն բարեգործական կազմակերպությունը, որին նա ցանկանում է աջակցել։ Հարթակը նաև թույլ է տալիս ցանկացած ժամանակ փոփոխել բարեգործական կազմակերպությունը։ Amazon.com, Inc. –ն ամերիկյան ընկերություն է, աշխարհում խոշորագույնը Համացանցի միջոցով ապրանքներ և ծառայություններ վաճառողների թվում և առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը, հիմնված մասսայական պահանջարկ ունեցող իրական ապրանքների վաճառքի վրա։ 2016թ-ի վերջին ընկերության աշխատակիցների թիվը հասել է 180 հազարի, իսկ 2015թ-ին ընկերության օպերատիվ եկամուտները կազմել են $2.233 մլրդ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |