Խավիեր Սոլանան նորից հայտարարել է, որ Կոսվոն չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի հակամարտության համար 2 օգոստոսի 2007 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյին անկախության կարգավիճակի տրամադրումը չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների համար աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի հարցով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: «Կոսովոյի հարցը այնպիսին է, որը չի կարող համեմատվել այլ տարածաշրջաններում առկա իրավիճակների հետ»,- հայտարարել է Սոլանան:Սոլանան ցավ է հայտնել, որ Կոսվոյի հարցով խաղաղ համաձայնագիրը այդպես էլ չկնքվեց ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի շրջանակներում: «Ես կարծում եմ իրադրությունից լավագույն ելքը կլինի` եւս մեկ շանս տալ բանակցություններին: Դա ըստ էության հենց այն է, ինչին հանգել են ԵՄ նախարարները հուլիսի 23-ի հանդիպմանը»,- ասել է հանձնակատարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող անվերջ ընթանալ, եւ պետք է 120 օրվա սահմանափակում ունենան: «Ես դիմում եմ Բելգրադին եւ Պրիշտինային ակտիվորեն եւ կառուցողական միանալ բանակցությունների վերջնական փուլին: ԵՄ-ն ցանկանում է այդ գործընթացը առաջ տանել եւ շարունակական լուծում գտնել Կոսովոյի կարգավիճակի հարցով: Մենք կարծիքների միասնություն ենք պնդում այդ հարցով եվրոպական շահերի, ինչպես նաեւ Բալկաններում եվրոպական ապագայի կայունության եւ բարգավաճման համար»,- ընդգծել է Սոլանան, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |