Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում26 հունվարի 2017 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 2600 գրոհային վայր է դրել զենքը Դամասկոսի արվարձաններում: Վադի-Բարադի գետի հովտում, որը ջրով է ապահովում Դամասկոս գավառը, բնակվող սիրիացիները վերադառնում են բնականոն կյանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել Սիրիայում Հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Բելիկովը: Ըստ նրա, նրանց, ով հրաժարվել է վերադառնալ խաղաղ կյանքին, տարհանում են Իդլիբ ընտանիքների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այն գրոհայինները, որոնք պատրաստ են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, համալրում են ինքնապաշտպանական ուժերի շարքերը: «Բնակչությունը հումանիտար օգնություն է ստանում»,-ասել է Բլինկովը: Ըստ նրա, կան սակայն գրոհայիններ, որոնք հրաժարվել են զենքը վայր դնել և թաքնվել են լեռներում` շարունակելով պարբերաբար գնդակոծել հարակից տարածքներն ու բնակավայրերը: Մինչդեռ 5 տարի առաջ Վադի-Բարադի գետի հովիտը, որը Դամասկոսից 30-40 կմ հեռավորության վրա է, զբոսաշրջային վայր էր: Այդ լեռների մոտակայքում է գտնվում բիբլիական Աբելի գերեզմանը, որին սպանել է իր եղբայր Քաենը: Բացի այդ, այստեղից էր ջուր ստանում Դամասկոսը` մոտ 300.000 խմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |