Ծրագրված է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների երրորդ համագումարի անցկացումը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտեի անդամ Կարեն Միքայելյանին: Նախորդ երկու համագումարները կայացել են 1917 եւ 1918 թվականներին Երեւանում: Ներկայացնելով երրորդ համագումար հրավիրելու նշանակությունն ու անհրաժեշտությունը համազգային խնդիրները միասնաբար առաջադրելու եւ համատեղ ջանքերով լուծելու գործում` Կարեն Միքայելյանը տեղեկացրել է, որ արդեն կայացել են կազմակերպական մի քանի նիստեր, հրապարակվել է լիազոր ներկայացուցչական մարմիններ հիմնելու մասին Հայտարարությունը: Կարեւորելով նախորդ երկու համագումարների ընդհատված գործընթացները շարունակելու եւ երրորդ համագումարը հրավիրելու նախաձեռնությունը` Վարդան Օսկանյանը նշել է, որ նման ներկայացուցչական համագումար հրավիրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք կատարել Սփյուռքի հայ համայնքներում եւ հատկապես աշխարհիկ ու հոգեւոր կազմակերպությունների հետ` նրանց հետ նախապես քննարկելով համագումարի հրավիրելու հետ առնչվող բոլոր խնդիրները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---