Սերենա Վիլյամսը հաղթել է քրոջն Australian Open-ի եզրափակչում

Սերենա Վիլյամսը հաղթել է քրոջն Australian Open-ի եզրափակչում

PanARMENIAN.Net - Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Վիլյամսը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում: Նա հաղթել է ավագ քրոջը` Վինուս Վիլյամսին: Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե և ավարտվել է 6:4, 6:4 հաշվով, գրում է Lenta.ru-ն:

Սերենա Վիլյամսը հաղթել է Australian Open-ում արդեն 7-րդ անգամ: Ընդհանուր առմամբ այս տիտղոսը 72-րդն է 35-ամյա թենիսիստուհու համար Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) մրցաշարերի միանձնյա մրցումներում: Նա հաղթել է «Մեծ սաղավարտի» 23-րդ մրցաշարում` առաջ անցնելով Շտեֆի Գրաֆից:

Australian Open-ը առաջինն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից: Մրցումները, որոնց ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 36 մլն դոլարը, անցնում են Մելբուրնում հունվարի 16-29-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---