ՀՀ Արդարադատության նախարարությունը երկարաձգել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների փաստաթղթերի ընդունումը մինչեւ դեկտեմբերի 20-ը 4 սեպտեմբերի 2007 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արդարադատության նախարարությունը երկարաձգել է աջակցության տրամադրման ժամկետը «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուների ժառանգներին համապատասխան փաստաթղթերի եւ դիմումների ձեւակերպման հարցում մինչեւ դեկտեմբերի 20-ը: Այդ մասին հայտնել է նախարարության մամլո քարտուղար Լանա Մշեցյանը: Նրա խոսքերով, Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին օգնության տրամադրումը, ովքեր եղել են ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության ավանդատուները, սկսվել է հուլիսի 20-ին եւ ծրագրվում էր անցակցնել մինչեւ սեպտեմբերի 20-ը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ այսօր նախարարության իրավաբանների կողմից արդեն 800 դիմում է ձեւակերպված:Նշենք, որ Հայաստանի Արդարադատության նախարարությունում, հայտարարությունները կարող են ներկայացնել այն անձինք, ում նախնիների անուններն ընդգրկված են «Աքսա» ընկերության կողմից ներկայացված ցուցակում եւ որը ներկայացված է www.armenianinsurancesettlementaxa.com կայքում կամ որին հնարավոր է ծանոթանալ հետեւյալ հեռախոսահամարով` +37410 58 30 23: Որպեսզի հաստատվի անձի կապը վերընշված ցուցակում ընդգրկված մարդկանց հետ, անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը. ծննդյան վկայական, վկայական մահվան եւ ամուսնության մասին, անձնագիր, սոցիալական քարտ, տոհմածառ, նամակներ, լուսանկարներ եւ արյունակցական կապը հաստատող այլ փաստաթղթեր, հաղորդում է Regnum-ը: Հիշեցնենք, որ Փարիզում ստորագրվել է համաձայնագիր երկրում ամենամեծ ապահովագրական ընկերություն «Աքսա»-ի եւ Կալիֆորնիայի իրավաբանական ընկերության միջեւ: Ընկերության ավանդատուների շարքում են միլիոնավոր հայեր, ում հարազատները զոհվել են 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայում: Խոսքը բավականին խոշոր գումարի մասին է: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները ընհանուր առմամբ կստանան $17 մլն: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |