ԱԺ ընտրությունների օրը տեղափոխելու համար ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել![]() 6 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունն ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրը հակասահմանադրական ճանաչելու համար ստորագրահավաք է նախաձեռնում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մեր կարծիքով ընտրությունների օրը ապրիլի 2-ին նշանակելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, ոև ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Ճիշտ է, իշխանությունը ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ առկա հիմքերը բավարար են, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան: Թող ՍԴ-ն որոշի, թե ով է ճիշտ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կողմից հեղինակվել է դիմում Սահմանադրական դատարանին, որն ուղղված է հենց այս հրամանագիրն անվարեր ճանաչելուն: Նա կոչ արեց քաղաքական ուժերին միանալ նախաձեռնությանը, որպեսզի ընտրությունների օրինականությունը կասկածի տակ չդրվի: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 ստորագրության: Ի պատասխան ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, որ իրավաբանները, մասնագետները հարցի վերաբերյալ բացատրություններ են ներկայացրել: «Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը կարծիք է հայտնել այն մասին, որ սկզբունքային չի խնդիրը և քաղաքական ուժերի համաձայնության դեպքում մենք պատրաստակամ ենք օրը վերանայել»,- ասել է նա: Ավելի վաղ ՀՀԿ խորհրդի նիստից հետո ունեցած ելույթում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ փորձագիտական դիրքորոշումներ կհրապարակվեն: Նա հայտնել է, որ անձամբ դեմ չի եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չէ 4-5 օրով ընտրությունների օրը տեղափոխել: ![]() ![]() Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |