Շախմատի կանանց ԱԱ-ին կմասնակցեն Դանիելյանն ու Մկրտչյանը

Շախմատի կանանց ԱԱ-ին կմասնակցեն Դանիելյանն ու Մկրտչյանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա կանանց շախմատի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Առաջնությանը մասնակցում է 64 շախմատիստուհի, որոնց թվում նաև Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։

Փետրվարի 11-ին մեկնարկող 1-ին տուրում նրանք կմրցեն համապատասխանաբար Պադմինի Ռութի և Նի Շիցյունի հետ, գրում է Armchess.am-ը:

Մրցաշարը կտևի մինչև մարտի 4-ը, կանցկացվի նոկաուտ համակարգով։ Մասնակիցները կհանգստանան միայն փետրվարի 26-ին։ Կանանց շախմատի աշխարհի առաջնության խաղերի մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 16։30-ին, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---