Սերգեյ Մարկով. Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ խնդիրներ չունեն, որոնք ունի Ադրբեջանը14 սեպտեմբերի 2007 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ խնդիրներ չունեն, որոնք ունի Ադրբեջանը, հայտարարել է Կրեմլի խորհրդական եւ առաջատար վերլուծաբան, Ռուսաստանի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը, պատասխանելով այն հարցին` ինչու է «Մոսկվան Երեւանին «ռազմավարական դաշանկաից» անվանում», իսկ Բաքվին «ռազմավարական գործընկեր»: «Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայաններ են տեղակայված: Բացի այդ, Երեւանն աջակցում է Մոսկվային բոլոր միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանդիսանում է ՀԱՊԿ, ԵվրԱսՏՀԿ անդամ»,- հավելել է նա: Խոսելով այն մասին` ինչով է պայմանավորված այն, որ «ռուսական ԶԼՄ-ները այսօր բացեիբաց փորձում են մեծացնել ազգայնամոլական տենդենցները Ադրբեջանի նկատմամբ»` Սերգեյ Մարկեդոնովը հայտարարել է. «Այդ ամենը բավական վաղուց է սկսկվել: Ադրբեջանի իշխանությունները որպես գլխավոր դաշնակից ընտրել են ԱՄՆ-ին, համապատասխանաբար ադրբեջանական կառավարությունը ավելի հետեւողական է հանդես գալիս ամերիկյան քաղաքականության հունում: Մի խոսքով, Ադրբեջանը դառնում է կովկասյան Թուրքիան: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի քաղաքական դիվիդենդները Ադրբեջանի համար ինչ-որ չափով արդարացված են: Նախագիծը Ռուսատսանի համար շահավետ չէ, սակայն այն պետք է Միացյալ ՆահանգներինԻնչ վերաբերում է ՎՈՒԱՄ-ին: Ադրբեջանի մուտքը այդ կազմակերպություն եւ ակտիվ մասնակցությունը դրանում հանդիասանում է լրիվ բացահայտ հակառուսական գործողություն: Բացի այդ, Ադրբեջանի կողմից աջակցությունը Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություններին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Մոսկվայի կողմից հետխորհրդային տարածքում անջատողական ուժերի աջակցության հարցի քննարկման հարցում, եւս ուղղված է ՌԴ-ի դեմ: Սակայն դա դեռ ամենը չէ: Ադրբեջանական իշխանությունները նաեւ բացեիբաց աջակցում են Ռուսաստանից դժգոհ թբիլիսյան ռեժիմը: Հակառուսական տրամադրությունները ադրբեջանական քաղաքականությունում համապատասխանաբար հանգեցրել են հակաադրբեջանական տրամարդությունների ռուսական էլիտայում, ինչը սերտորեն վերափոխվում է զանգվածային լրատվամիջոցներում: Ադրբեջանական ղեկավարությունը չափազանց վստահ է, որ ամերիկացիները նրանց օգնում են ամեն ինչում: Այդ պատճառով, Մոսկվան հստակ դիրքորոշում է գրավել Բաքվի նկատմամբ: Եւ այդ ամենը, ցավոք, բերում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա անըմբռնությանը, ինչը , իր հերթին, տարբեր ձեւերով վերափոխվում է ԶԼՄ-ներում»: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչ պետք է անի Բաքուն, որպեսզի ստանա Կրեմլի հարյուրտոկոսանոց աջակցությունը բոլոր ցավալի հարցերով, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության` Սերգեյ Մարկովը նշել է. «Առաջին հերթին, դադարեցնել ՎՈՒԱՄ-ի զարգացումը, չաջակցել հակառուսական քաղաքական ռեժիմներին, եւ Ռուսաստանի աջակցությունն ապահովված է: Մեզ մոտ ամեն բան շատ հեշտ է. ինչպես դուք, այնպես էլ` մենք», հաղորդում է Day.az-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Կաթողիկոսի և Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանության վրա Նա հավելել է, որ ոստիկանություն գործողությունները եղել են իրավաչափ Փաշինյան․ Ոչ մի պաշտոնական այց Բելառուս այլևս չի լինելու, քանի դեռ նախագահ է Լուկաշենկոն «Դրանից հետո պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում հա՞րց քննարկեմ»,–ասել է նա «Հայաքվե»․ Ոստիկանության փոխարեն սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ Նախաձեռնությունը պահանջում է անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ ՀՀ–ն և ԵՄ–ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին |