Amazon-ը նվազեցրել է անվճար առաքման շեմը

Amazon-ը նվազեցրել է անվճար առաքման շեմը

PanARMENIAN.Net - Amazon ընկերությունը նվազեցրել է անվճար առաքման շեմը 49 դոլարից մինչև 35 դոլար, ինչպես նախկինում էր: Ընկերությունն այդպիսի որոշում է կայացրել` արձագանքելով վերավաճառող Walmart ընկերության առաջարկին երկօրյա անվճար առաքման մասին, եթե պատվերի գումարը գերազանցում է 35 դոլարը:

Մեկ տարի առաջ Amazon-ում հնարավոր դարձավ անվճար առաքումն առնվազն 49 դոլարի պատվերի դեպքում, իսկ այժմ ամենամեծ համացանցային խանութը վերադառնում է նախկին` 35 դոլարին: Առաքումն արագ չի լինի, դրա համար հարկ կլինի բաժանորդագրվել Prime-ին, սակայն պատվերի գումարը շատ ավելի փոքր կլինի, գրում է Engadget-ը:

Amazon.com, Inc.-ն ամերիկյան ընկերություն է, աշխարհում խոշորագույնը Համացանցի միջոցով ապրանքներ և ծառայություններ վաճառողների թվում և առաջին ինտերնետ-ծառայություններից մեկը, հիմնված մասսայական պահանջարկ ունեցող իրական ապրանքների վաճառքի վրա։ 2016թ-ի վերջին ընկերության աշխատակիցների թիվը հասել է 180 հազարի, իսկ 2015թ-ին ընկերության օպերատիվ եկամուտները կազմել են $2.233 մլրդ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---