ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»․ Արոնյանը 6-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցել

ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»․ Արոնյանը  6-րդ անընդմեջ ոչ ոքին է գրանցել

PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում տեղի է ունեցել 6-րդ տուրը։ Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆրանցիսկո Վալլեյոն էր, ում հետ խաղը 48-րդ քայլին ավարտվել է ոչ ոքի։

Գրանցվել է միայն 2 հաղթանակ՝ Յան Նեպոմնյաշչին՝ Լի Չաոյի և Ռիչարդ Ռապորտինը՝ Ալեքսանդր Ռիազանցևի նկատմամբ։ Մյուս զույգերը նույնպես ոչ ոքի են խաղացել, գրում է Chess.am-ը:

1-2-րդ հորիզոնականները մրցաշարում շարունակում են կիսել Շահրիար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավեն՝ 4 միավորով։ Նակամուրան, Գրիշչուկը, Ժակովենկոն, Նեպոմնյաշչին ու Ադամսը 3․5 միավորով կիսում են համապատասխանաբար 3-7-րդ հորիզոնականները։ Արոնյանը 3-ով 8-րդն է։

Փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16։00-ին, կսկսվեն 7-րդ տուրի խաղերը, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հղումով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---