ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում ռազմական դիմակայությունը որեւէ մեկի հետ` հանուն Ադրբեջանի չբավարարված տարածքային նկրտումների

PanARMENIAN.Net - Երեւանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները նշանառության տակ պահելու համար Նախիջեւանում մի քանի թուրքական դիվիզիա տեղակայելու սցենարն առաջիկայում քիչ հավանական է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այդ դեպքում ցանկացած լոկալ հակամարտություն կարող է վերաճել մինչեւ գլոբալ պատերազմի մակարդակի: «Ժամանակակից Թուրքիան ռազմական տեսակետից ինքնուրույն չէ եւ կապված է ՆԱՏՕ-ի առջեւ ստանձնած պարտավորություններով: Իր հերթին Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, որի անդամ պետությունները կապված են փոխադարձ պարտավորություններով: Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին հետաքրքիր է ռազմական դիմակայությունը որեւէ մեկի հետ Ադրբեջանի չբավարարված տարածքային նկրտումների պատճառով»,-նշել է քաղաքագետը:



Լ.ելիք-Շահնազարյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանն այսօր երազում է ետ շրջել պատմության անիվը, երբ նա որոշեց բոլոր ներքին եւ արտաքին խնդիրները Թուրքիայի հրահանգով եւ օգնությամբ: «Այդ երազանքներին արդեն պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան: Պատասխանելով այն հարցին թե ներկայումս ինչ սպառնալիքներ է տեսնում իր համար ՀԱՊԿ-ն` Բորդյուժան հայտարարել է. «Դրանք որոշ այսպես կոչված «սառեցված հակամարտություններ» ռազմական ճանապարհով լուծելու ցանկության մասին տարբեր պետությունների ներկայացուցիչների ռազմատենչ հայտարարություններն են, ռազմական գործունեության մրցավազքը, Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների, զինված ուժերի թվաքանակի ավելացումն է»,-ասել է քաղաքագետը:



Եվ այնուամենայնիվ, նման բան մեր պատմության մեջ արդեն եղել է: «1918 թվականին թուրքական բանակը Նուրիի գլխավորությամբ ներխուժեց Անդրկովկաս, որի արդյունքում էլ առաջացավ Ադրբեջանական հանրապետությունը: Այն ժամանակ թուրք ասկյարները եւ զորակոչված կովկասցի թաթարները` ապագա ադրբեջանցիները ոչնչացնում էին ոչ միայն հայ գյուղացիներին, այլ նաեւ կովկասյան ռազմաճակատից տուն վերադարձող ռուս զինվորներին: Այն ժամանակ միայն Շամխորում կոտորվեցին շուրջ երեք հազար ռուս զինվորներ: Ռուս զինվորների կոտորած եղավ նաեւ Ղազախում, Գյանջայում, եւ նույնիսկ Բաքվի արվարձաններում` Բալաջարներում, Սուրահանում:..Ուղղակի Ադրբեջանն այն ժամանակ հույսը դրել էր Թուրքիայի եւ Գերմանիայի վրա, իսկ այսօր լիովին ապավինել է ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին»,-ասել է Լ.Մելիք-Շահնազարյանը:



Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել էր, թե «ցանկալի կլիներ, եթե Թուրքիան Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ մի քանի թուրքական դիվիզիա տեղակայեր Նախիջեւանում, նշանառության տակ պահելու համար Երեւանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները: Ինչու Ռուսաստանը կարող է իր ռազմակայանները պահել Գյումրիում, իսկ Թուրքիան չի կարող»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    ---