Վրաստանի ընդդիմությունը պահանջելու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում28 սեպտեմբերի 2007 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երեկ Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով անցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլլին ընդդիմդիր ուժերի շարքերը: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Սեպտեմբերի 27-ի երեկոյան «Միասնական Վրաստանի շարժում» ըննդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ բախում է կայացել ոստիկանության եւ Օկրուաշվիլիի կողմնակիցների միջեւ:Արդյունքում, ձերբակալվել է 10 մարդ, ովքեր փորձել են փակել տրանսպորտի ճանապարհը Թբիլիսիի Ատոնելի փողոցի վրա, որտեղ գտնվում է Օկրուաշվիլիի կուսակցության գրասենյակը: Այսօր կուսակցության գրասենյակի շենքը, որտեղ գիշերը խուզարկություն է անցկացվել, շրջափակման մեջ է վերցվել Վրաստանի ոստիկանության կողմից: Այսօր ցերեկը մի քանի ընդդիմադիր կուսակցություններ մտադիր են խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց անկացնել Օկրուաշվիլիի ձերբակալման դեմ` պահանջելով նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել: Օկրուաշվիլիի կողմնակիցները հայտնել են նրա ձերբակալման հանգամանքերի մասին: Պատգամավոր Գիյա Ցագարեյշվիլին Թբիլիսիի «Իմեդի» հեռուսաընկերության ուղիղ եթերում ասել է. «Ես եւ Օկրուաշվիլիի մի քանի կոմղնակիցները գտնվում էինք կուսակցության գրասենյակում եւ քննարկում էինք ապագայի ծրագրերը: Այդ պահին շենք ներխուժեցին ոստիկանության մոտ հարյուր աշխատակից, որոնց մի մասը դիմակավորված էին: Սադրանքներից եւ անփութություններից խուսափելու համար Օկրուաշվիլին խնդրել է մեզ եւ իր թիկնապահներին հանգստություն պահպանել: Օկրուաշվիլին, առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը»: Նախկին նախարարի մեկ այլ կողմնակցի, Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Լեւան Նիկոլեյշվիլիի խոսքերով, «ոստիկաններն իրենց անհարմար էին զգում Օկրուաշվիլիին ձերբակալելիս», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Նշենք, որ ավելի վաղ Իրակլի Օկրուաշվիլին մեղադրել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանության կազմակերպման փորձի մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |