Հրանտ Դինքի մարդասպանը «զղջում է կատարածի համար» 2 հոկտեմբերի 2007 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատարանի նիստին հոկտեմբերի 1-ին 17-ամյա մարդասպան Օգյուն Սամասթը առաջին անգամ խոսոտվանել է, որ հանցագործությունը կատարել է թմրադեղերի ազդեցության ներքո: Ավելի վաղ Սամասթը պնդում էր, որ որոշել էր սպանել լրագրողին Հայոց ցեղասպանության մասին նրա հոդվածների ազդեցության ներքո: Սամասթի խոսքերով, սպանությունը կազմակերպվել է Յասին Հայալի կողմից: «Ես թմրադեղերն ստացել եմ Յասին Հայալից սպանությունից մեկ օր առաջ եւ տեղյակ չէի, որ Հրանտ Դինքը ընտանիք է ունեցել, ես զղջում եմ»,- նշել է Սամասթը: Դատական նսիտը անցել է փակ դռների ետեւում, քանի որ մեղադրյալը անչափահաս է: Հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 11-ին, հաղորդում է Sabah թերթը:Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` իր թերթի գրասենյակի մոտ: Դեպքից մեկ օր հետո ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին եւ Տրապիզոնի շրջանի ավելի քան տասը բնակչի սպանությանը առնչություն ունեալու կասկածանքով: Պետական մեղադրանքը պահանջում է սպանության կազմակերպիչներին եւ կատարողին ցմահ բանտարկության դատապարտել, իսկ հանցակիցներին 18-24 տարվա ազատազրկման: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |