Կիրո Մանոյան. Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը կընդունվի 8 հոկտեմբերի 2007 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն հոկտեմբերի 10-ին կքվեարկի Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի օգտին եւ հարցը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, վերջին օրերին Թուրքիան ակտիվ գործունեություն է ծավալել թույլ չտալու համար քվեարկությունը: «Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հեռախոսազրույցը նախագահ Բուշի հետ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի բանակցությունները Իսրայելի նախագահի հետ, վերջապես, ութ նախկին պետքարտուղարների նամակն ասում են այն մասին, որ Թուրքիան շատ է մտահոգված 106-րդ բանաձեւի հնարավոր ընդունմամբ: Սակայն Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նույնպես ակտիվացրել է իր գործունեությունը, թույլ չտալու համար, որ քվեարկությունն արգելափակվի: Պետք չէ մոռանալ, որ ութ նախկին պետքարտուղարներն ընդամենը ութ ձայն են, իսկ հայկական համայնքի ձայները շատ ավելին են: Հենց դա պետք է հաշվի առնել նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Կոնգրեսի 2008 թվականի ընտրություններից առաջ»,-ասել է Մանոյանը: «Հայ Դատի» ղեկավարը նշել է նաեւ, որ Իսրայելը հայտնվեց շատ «անհարմար» վիճակում: «Ստացվեց այնպես, որ ԱՄՆ-ի հրեական համայնքը պառակտվեց` մի մասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, մյուսը` դեռեւս տատանվում է: Այդ իրավիճակում Իսրայելը ստիպված է ընտրություն կատարել, ինչը միշտ դժվար է»,-ասել է Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեում: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են ԱՄՆ 227 կոնգրեսականներ եւ 32 սենատորներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |