Art Directors Club of Europe. Ռիոյի Պարալիմպիադայի պրոմոհոլովակը լավագույն գովազդն է ճանաչվել (վիդեո)

Art Directors Club of Europe. Ռիոյի Պարալիմպիադայի պրոմոհոլովակը լավագույն գովազդն է ճանաչվել

PanARMENIAN.Net - We’re The Superhumans գովազդային տեսահոլովակը, որը թողարկել էր բրիտանական Channel 4 հեռուստաալիքը Ռիո դե Ժանեյրոյի Պարալիմպիադայից առաջ, 2016-ի լավագույն գովազդն է ճանաչվել Art Directors Club of Europe (ADCE) մրցույթի ժյուրիի վարկածով:

Դա մի ընկերակցություն է, որին անդամակցում են տարբեր երկրների կրեատիվ ինդուստրիայի ներկայացուցիչներ, գրում է It’s Nice That-ը:

Հոլովակում, որը ժամանակին վիրուսային տարածում ստացավ և ավելի քան 7 մլն դիտում հավաքեց, նկարահնավել է սահմանափակ կարողություններով 140 մարդ: Նրանց թվում են ոչ միայն մարզիկներ, այլ նաև երաժիշտներ, պարողներ և երգիչներ:

ADCE որոշման մեջ ասվում է, որ տեսանյութը հսկայական դրական լիցք է հաղորդում մարդկանց և մեծ ազդեցություն է ունեցել սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ հանրության վերաբերմունքի վրա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---