Twitter-ն արգելափակել է ահաբեկչության հետ կապված մոտ 380.000 օգտատիրոջ

Twitter-ն արգելափակել է ահաբեկչության հետ կապված մոտ 380.000 օգտատիրոջ

PanARMENIAN.Net - Twitter-նարգելափակել է 377.000 օգտատիրոջ, որոնք կապ են ունեցել ահաբեկչության քարոզի հետ 2016-ի երկրորդ կեսին:

«2016-ի հուլիսի 1-31-ը կասեցվել է 376 890 աքաունթի աշխատանքը՝ ահաբեկչության քարոզչության պատճառով»,-ասվում է սոցցանցի զեկույցում: Ընդ որում այդպիսի աքաունթների 74%-ը ի հայտ է եկել սպամի դեմ պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ներկայացված հաշվետվության, Ռուսաստանը 522 հարցում է ուղարկել սոցցանցից որոշակի բովանդակություն հեռացնելու վերաբերյալ: Այդպիսով, ՌԴ-ն երրորդ տեղում է այդ ցուցանիշով Թուրքիայից (3076 հարցում) և Ֆրանսիայից (1334) հետո:

Զեկույցում նաև ասվում է, որ 2015-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-ի դեկտեմբերի 31-ն ընդհանուր առմամբ արգելափակվել է 636 248 աքաունթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---