Շարմազանով. ՕՐՕ և «Ելք» դաշինքների՝ ԿԸՀ դիմելու քայլը նախընտրական հնարք է29 մարտի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու քայլն, ավելի շուտ նախընտրական հնարք է: Lրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, նախ մի ուժն է դիմել, հետո՝ երկրորդը, որ հետ չմնա. «իրենց մեջ է մրցապայքարը», գրում է Panorama.am-ը: Շարմազանովն ասել է նաև, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն արձանագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվությանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը: ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ իրավապահ մարմինները սահմանված կարգով իրենց գործառույթները կատարում են. «Բայց այն աժիոտաժը, վիրավորական պահվածքը, որ եղել է որոշ գործիչների, այդ թվում նաև քաղաքական գործիչների կողմից, անթույլատրելի է: Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել: Կա անմեղության կանխավարկած»։ ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ-ի դիմումը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |