Իսրայելը 25 տարում առաջին անգամ նոր բնակավայր կկառուցի պաղեստինյան տարածքում

Իսրայելը 25 տարում առաջին անգամ նոր բնակավայր կկառուցի պաղեստինյան տարածքում

PanARMENIAN.Net - Վերջին 25 տարում առաջին անգամ Իսրայելը հավանություն է տվել Հորդանանի Արևմտյան ափին նոր բնակավայրի կառուցմանը: Ըստ Իսրայելի Անվտանգության խորհրդի միաձայն որոշման, պաղեստինյան Ռամալլահ քաղաքից դեպի հյուսիս ավան կկառուցվի իսրայելյան Ամոն ֆորպոստի բնակիչների համար, որը վերացվել էր Իսրայելի Գերագույն դատարանի որոշմամբ:

Բացի այդ, Բինյամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը հայտարարել է արդեն գործող բնակավայրերում 2000 նոր բնակարանի կառուցման մրցույթ հայտարարելու մասին, գրում է Deutsche Welle-ն:

Իսրայելի կառավարության ղեկավարը դեռ փետրվարին էր հայտարարել Ամոնից ոչ հեռու նոր բնակավայրի կառուցման մասին: Ի պատասխան իսրայելյան ոչ կառավարական Peace Now կազմակերպությունը հայտնել էր, որ վերջին անգամ Իսրայելի կառավարությունը նոր ավաններ էր կառուցել 1992-ին: Դրանից հետո Իսրայելը միայն ընդլայնել է գոյություն ունեցող բնակավայրերը:

Ավելի քան 600.000 իսրայելցի է ապրում Պաղեստինի ինքնավարության տարածքում կառուցված ավելի քան 200 բնակավայրում, որոնք միջազգային հանրությունն ապօրինի է համարում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---