«Ծառուկյան» դաշինքից Առաքելյանը հանել է թեկնածությունը հօգուտ ՀՀԿ-ական Ախոյանի31 մարտի 2017 - 14:22 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքի կողմից ՀՀ Արագածոտնի մարզում (թիվ 7 ընտրատարածքում) ԱԺ պատգամավորի թեկնածու Նարինե Վալոդյայի Առաքելյանը մարտի 31-ին իր թեկնածությունը հօգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանի հանելու առնչությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը: Սակայն մարտի 5-ից սկսած, տեսնելով Արագածոտնի մարզի ընտրատարածքում դաշինքի վարկանիշային թեկնածուների պառակտված վարվելաձևը, ոչ ճիշտ թիմային աշխատանքը, ես դադարեցնում եմ իմ գործունեությունը այդ դաշինքի հետ և հանդես եմ գալիս հետևյալ հայտարարությամբ. «Իմ ընտրողների հետ միասին աջակցելու եմ թիվ 7 ընտրատարածքում ՀՀ կուսակցության վարկանիշային թեկնածու Արագած Ախոյանին՝ հաշվի առնելով նրա բարձր արժանիքները, հայրենանվեր գործունեությունը, հսկայածավալ աշխատանքները, որ նա կատարել է Հայաստանում և Հայաստանից դուրս՝ Արևմտյան Հայաստանում և միջազգային տարբեր կառույցներում: Ես իմ թիմով սատարում եմ Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքի արժանի թեկնածուին, հայրենասեր մարդուն՝ Արագած Ախոյանին, ով ունի բարձր վարկանիշ և վայելում է մարզի համայնքների բնակիչների վստահությունը և հարգանքը»: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ձայների հիմնական բաժինը կստանան ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանում հայտնվելու հնարավորություն կունենան նաև ԵԼՔ դաշինքն ու ՀՅԴ-ն: Այս մասին են վկայում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Baltic Surveys/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների անցկացված սոցհարցման արդյունքները: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |