Իրանում երկրաշարժի հետևանքով 2 մարդ է զոհվել. Ավերածություններ կան 5 ապրիլի 2017 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Իրանում առնվազն 2 մարդ է զոհվել երկրաշարժից, 11-ը՝ տուժել: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունն Իրանում Կարմիր մահիկի ներկայացուցչի վրա հղումով: 6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ապրիլի 5-ի՝ ժամը 06: 09-ին (Երևանի ժամանակով 010:09-ին) Մեշհեդ քաղաքից 94 կմ հեռավորության վրա: Օջախը եղել է 10 կմ խորության վրա: «Ցավոք, 2 զոհ կա»,-ասել է փրկարար գործողությունների փոխղեկավար Շահին Ֆաթհին: Նաև հայտնի է դարձել, որ երկրաշարժից 4 գյուղ է տուժել, որտեղ ավերածությունները 40-100% տոկոս են կազմում: Ըստ EMSC սեյսմագետների, առաջին ստորգետնյա ցնցմանը հաջորդել են ևս մի քանի ցնցումներ, ավելի փոքր մագնիտուդով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 5-ին՝ ժամը 03:30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |