Բեռլինում ուսուցչուհուն արգելել են խաչ կրել դպրոցում11 ապրիլի 2017 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի պետական դպրոցներից մեկի ուսուցչուհուն արգելել են խաչ կրել պարանոցին: Այդ մասին հայտնել է տեղի քահանան: Քահանա Քարսթեն Մինքները պատմել է լրագրողներին, որ կինն իր հետ հանդիպմանը ներկայացրել է դպրոցի տնօրենի գրավոր կարգադրությունը: Տեղի ավետարանչական եկեղեցու սինոդը սկսել է հետաքննել միջադեպը, գրում է BBC-ին: Դպրոցի ղեկավարությունը պահանջել է ուսուցչուհուց հանել խաչը, քանի որ, ըստ օրենքի, արգելվում է պետծառայողներին կրոնական խորհրդանիշներ կրել աշխատավայրում: Վեճերն այն մասին, թե կարելի է արդյոք կրոնական խորհրդանիշներ կրել աշխատանքային ժամերին, ընթանում են Եվրոպայի ամբողջ տարածքում: 2012-ին 4 բրիտանացի, որոնք պնդում էին, որ կորցրել են աշխատանքը կրոնական հատկանիշով հետապնդման արդյունքում, դիմել էին ՄԻԵԴ: British Airways-ի աշխատակից Նադիա Էուեյդին պետը տուն էր ուղարկել, երն նա հրաժարվել էր հանել շղթայով խաչը: Բուժքույր Ծիրլի Չապլինին խաչի պատճառով տեղափոխել էին հիվանդների սպասարկման հետ կապ չունեցող աշխատանքի: ՄԻԵԴ-ը որոշեց, որ Էույեդի իրավունքները խախտվել են, և փոխհատուցում նշանակեց: Միևնույն ժամանակ, դատարանը իրավունքների խախտում չհյատնաբերեց Չապլինի դեպքում՝ նշելով, որ շղթայով խաչը անվտանգության կանոնների խախտում է և կարող էր վնասել հիվանդների առողջությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն Որոշ փողոցներ փակ կլինեն մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ն |