ՆԱՏՕ-ն չի խախտի Միջին Ասիայում եւ Կովկասում մարտական ուժեր չտեղակայելու վերաբերյալ իր խոստումը24 հոկտեմբերի 2007 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հաստատում է, որ մտադիր չէ էական մարտական ուժեր տեղակայել Միջին Ասիայում եւ Կովկասում, նույնիսկ եթե այդ տարածաշրջանների երկրներն անդամակցեն դաշինքին: «ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցման կապակցությամբ մենք պարտավորվել ենք էական մարտական ուժեր չտեղակայել դաշինքի նորանդամ երկրներում եւ այդ պարտավորությունը կտարածվի նաեւ այդ տարածաշրջանների վրա»,-ասել է Կովկասում եւ Միջին Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ինչպես ընդգծել է դիվանագետը, «մենք չենք խախտի մեր խոստումը, նույնիսկ եթե մենք, օրինակ, ՆԱՏՕ ընդունենք Կովկասի որոշ երկրներ»: Ընդ որում նա հիշեցրել է, որ Կովկասի երկրներին ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ քաղաքական որոշում դեռեւս չի կայացվել, հաղորդում է Ինտերֆաքսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |