ՀՀԿ խոսնակ. «Շատ հավանական» է, որ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը դառնան ՊՆ փոխնախարարներ13 ապրիլի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության օրակարգում այս պահին «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո։ Նա «շատ հավանական» է համարել այն, որ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը, հնարավոր է, գնան պաշտպանության նախարարություն, հայտնում է Aysor.am-ը։ «Քաղաքական որոշումը կայացված է։ Այո, դուք նրանց ապագայում կտեսնեք պաշտպանության նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալներ», - ասել է Շարմազանովը՝ նշելով, որ երկուսն էլ կարող են իրենց պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Զինված ուժերում առկա մարտահրավերների լուծման հարցում։ «Բայց քանի դեռ հրամանը չկա, չեմ շտապում նրանց շնորհավորել», - ասել է Էդուարդ Շարմազանովը։ Արտակ Զաքարյանը և Արտակ Դավթյանը ԱԺ պատգամավորներ են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |