ԱՄՆ-ն նորագույն միջուկային ռումբ է փորձարկում

ԱՄՆ-ն նորագույն միջուկային ռումբ է փորձարկում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչությունը և ՌՕՈւ-ն սկսել են նորագույն, 12-րդ, B61 միջուկային ռումբի կառավարվող տարբերակի փորձարկումները: Ինչպես հայտնել է NNSA-ն, փորձարկումներն անցկացվել են մարտի 14-ին Նևադայում:

Փորձարկումներն անցկացվել են առանց միջուկային լիցքի: Ռումբը նետվել է F-16 կործանիչից՝ ստուգվել են ինչպես ռումբի ոչ միջուկային բնութագրերը, այնպես էլ մարտական ինքնաթիռի հնարավորությունները ռումբի կիրառման առումով, գրում է Deutsche Welle-ն: Որակավորման թեստերն իրականացվելու են առաջիկա 3 տարում, որից հետո 2020թ. մարտին B61-12 ռումբն արդեն ԱՄՆ բանակի զինանոցում կլինի:

2015-ին արդեն հաջողությամբ կատարվել է ռումբի 3 նախնական փորձարկում:

B61 միջուկային ռումբը ԱՄՆ ՌՕՈւ զինանոցում է 1968-ից, այս պահի դրությամբ ԱՄՆ բանակը ունի ռումբի 4 մոդիֆիկացիա, որոնք նախատեսվում է փոխարինել B61-12-ով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---