Մոսուլի մատույցներում սպանվել է ԻՊ պարագլխի օգնական «Կովկասի էմիրը»![]() 17 ապրիլի 2017 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հիմնական օգնականներից մեկը՝ «Կովկասի էմիրը» սպանվել է Մոսուլից դեպի արևմուտք գտնվող Թալ Աֆար քաղաքում: Ինչպես հայտնում է Al Sumaria-ն սեփական անանուն աղբյուրի վրա հղումով, ԻՊ բարձրաստիճան անդամին «Աստված սպանել է» իր տան մոտ: Այդ կապակցությամբ ԻՊ գրոհայինները լայնածավալ գործողություն են սկսել հավանական մարդասպաններին գտնելու համար, հայտնում է Lenta.ru-ն: Ըստ աղբյուրի, ԻՊ բարձրաստիճան անդամների հաճախակի դարձած սպանությունները կարող են վկայել խմբավորման ղեկավարության ներսում տարբեր ուղղությունների ներկայացուցիչների միջև աճող խորը հակասությունների մասին: Ապրիլի 4-ին հայտնի դարձավ Մոսուլում Աբու Մուհաջիր ար Ռուսիի սպանության մասին, որը ՌԴ քաղաքացի էր: Նրա հետ սպանվեցին նաև օգնականները՝ 6 հոգի: Ապրիլի 1-ին ավիահարվածի հետևանքով սպանվեց Ալ Բաղդադիի մերձավոր դաշնակից Այադ ալ Ջումայլին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |