Ապրիլի 22-ին Արթուր Աբրահամը կմենամարտի Ռոբին Կրասնիչիի հետ

Ապրիլի 22-ին Արթուր Աբրահամը կմենամարտի Ռոբին Կրասնիչիի հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կկայանա հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը: 37-ամյա բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա Ռոբին Կրասնիչին:

Ապրիլի 21-ին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիչին՝ 75.6 կգ:

Բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):

2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:

Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---