ԶԼՄ-ներ. Շարապովան կարող է wild card ստանալ «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի համար

ԶԼՄ-ներ. Շարապովան կարող է wild card ստանալ «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի», կազմակերպիչները մտադիր են հատուկ հրավեր (wild card) տրամադրել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար:

«Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում:

Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուս թենիսիտուհու և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Շարապովային wild card-ի տրամադրման հնարավորությունը՝ հիմնական մրցումների և որակավորման փուլին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ-ը բրիտանական The Telegraph-ի վրա հղումով:

Ավելի վաղ Ջուդիչելլին հայտնել էր, որ Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները որոշում կկայացնեն մայիսի 15-ին:

2016-ի մարտի սկզբին Շարապովան խոստովանել էր, որ արգելված մելդոնիում է ընդունել: Թենիսի միջազգային ֆեդերացիան որակազրկեց նրան 2 տարով, սակայն Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը կրճատեց որակազրկման ժամկետը մինչև 15 ամիս: Որակազրկման ժամկետը սպառվում է 2017-ի ապրիլի 26-ին:

«Ռոլան Գարոսը» տեղի կունենա Փարիզում մայիսի 22-ից հունիսի 11-ը: Շարապովան հաղթել է այդ մրցաշարում 2012-ին և 2014-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---