«Ռեյկյավիկ Օփենի» նախավերջին տուրում Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է

«Ռեյկյավիկ Օփենի» նախավերջին տուրում Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է

PanARMENIAN.Net - «Ռեյկյավիկ Օփենի» նախավերջին՝ 9-րդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը պարտիան ավարտել է հաղթանակով, ինչի շնորհիվ այս պահին 7 միավորով կիսում է 2-11-րդ տեղերը։

Լրացուցիչ ցուցանիշներով նա 3-րդն է։ Կես միավորով բոլորից առաջ է անցել Անիշ Գիրին, գրում է Chess.am-ը։

Տաթև Աբրահամյանը նույնպես հաղթանակ է տարել և ունի 6 միավոր։

Ապրիլի 27-ին «Ռեյկյավի Օփեն»-ում մրցաշարային վերջին օրն է։ Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յիլմազն է։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---